«Հրապարակ»․ Փաշինյանը հանձնարարել է «դոսյեներ» հավաքել ցուցակից դուրս մնացող թիմակիցների դեմ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Նախընտրական ցուցակը կազմելուն զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, հանձնարարել է Արսեն Թորոսյանին ու Տիգրան Ավինյանին՝ իրավապահ կառույցների միջոցով դոսյեներ հավաքել բոլոր այն իմքայլականների վրա, ում պատրաստվում են դուրս թողնել ցուցակից։ Իսկ դրանց թիվն անհամեմատ մեծ է լինելու։
Մեզ ասացին, որ որոշ պատգամավորների վրա արդեն «հաստ պապկաներ» կան, օրինակ՝ ունեցվածքի ձեռքբերման գործընթացում կասկածելի դրվագների։ Անունները, թե մասնավորապես ովքեր են առաջինը հայտնվելու ԱԱԾ թիրախում, չենք հրապարակում՝ մարդկանց չթիրախավորելու համար։ Այս գործընթացի իմաստն այն է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի ըմբոստանալ Փաշինյանի դեմ և չաշխատել ընտրություններին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



