Ծով, լողազգեստ, սլացիկ կազմվածք․ Լուսինե Թովմասյանի լողափնյա կերպարը
ԼԱՅՖ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ծովափնյա հանգստից նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կերպարանք է ընդունել նավի վրա՝ ծովի ֆոնին։ Լուսինեն կրում է սպիտակ լողազգեստ, նույն երանգի վերնաշապիկ։ Նա առանց շպարի է, իսկ վարսերն արձակված են։ Գեղեցկուհին ձեռքերում արեւային ակնոցը է պահում։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Սիրելի վայրը»։ Հետեւորդներին հիացրել է լուսանկարը, նրանք բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Շատ գեղեցիկ»։
Օրերս հրապարակված կադրերում նա սպիտակ հագուստ էր կրում։ Լուսինեն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարներ՝ վզնոցները։ «Զգեստ լողափնյա օրվա համար»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդնեը հաճոյախոսություններ էին գրել․ «Շքեղ»։