Վարդանանց փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան
ՎԻԴԵՈՎարդանանց փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։
Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։11-ին։ Ջերմահարվել է նկուղը (մոտ 40 քմ), ներսում այրվել են կենցաղային իրեր և բաղդադե առաստաղից 10 քմ հատված․ տուժածներ չկան։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



