Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով․ զգուշացում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք։

Ֆիշինգային հարձակում են գործում Viber-ի ու List.am կայքի միջոցով։

Ապրանքը գնելու ու առցանց վճարում անելու պատրվակով տրամադրում են List.am-ին նման կայքի հղում, որտեղ քարտային տվյալներ լրացնելու դեպքում հնարավորություն կտաք քարտից գումար քաշել։

Ֆիշինգային հարձակումների ու դրանցից պաշտպանվելու համար կարդացեք Գործակալության կազմած ուղեցույցը․

Ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է։

Այս ուղեցույցում կներկայացնենք, թե ինչպես են այն օգտագործում մարդկանց դեմ ու ինչպես պաշտպանվել ֆիշինգից։

Ֆիշինգի նպատակն է կեղծ էլեկտրոնային նամակով ստացողներին համոզել, որ դա հենց այն նամակն է, որին իրենք սպասում են։ Օրինակ՝ հարցում բանկի անունից, կեղծված հաղորդագրություն որևէ հայտնի ընկերությունից կամ ծանոթներից։

Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում։ Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին։

Ֆիշինգի օրինակ։ Հարձակվողը քողարկվել է առաքումներ կազմակերպող հայտնի DHL կազմակերպության անվան տակ ու հղում կցել հաղորդագրությանը։ Հղումով անցնելու դեպքում պահանջում են մուտք անել էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը և այդպիսով տիրանում են էլ. փստին։

Ֆիշինգը կիբերհարձակումների ամենահին տեսակներից է։ 1990-ականներից մինչ հիմա այն լայնորեն կիրառվում է։ Ֆիշինգը անգլերեն «Fish» – ձուկ բառից է, որը ենթադրում է, որ հարձակվողը կարթ է գցում՝ հուսալով, որ զոհը խայծը կուլ կտա։ Տերմինը 1990-ականներին ծագել է հաքերների շրջանակներում։

Ֆիշինգային հարձակում կազմակերպողները հաճախ խոստանում են մեծ գումարներ, պարգևատրում, տարատեսակ շահումներ, օրինակ՝ սմարթֆոններ։ Նման հաղորդագրությունները հաճախ տարածվում են հայտնի մարդկանց անունով կեղծ էջերից՝ էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով։

Հարկ է նշել, որ ֆիշինգի դեպքում գաղտնաբառի բարդությունը նույնիսկ չի ապահովում զոհ չդառնալ, քանի որ նամակ ստացողը ինքն է ինքնակամ լրացնում գաղտնաբառը։

Հաճախ հարձակվողները հաղորդագրություններ են ուղարկում այնպիսի բովանդակությամբ, թե նամակ ստացողը ինչ-որ երկրում միլիարդատեր բարեկամ ունի, ով նրան մեծ ժառանգություն է թողել։

Նման «խոստումնալից» նամակներ ստանալիս պետք է վերաբերվել դրանց կասկածամտությամբ։ Իսկ իրական կյանքում կհավատայի՞ք, երբ անծանոթ մեկը մոտենար ու ձեզ ասեր, որ միլիոններ են ժառանգել ու պետք է մի քանի հազար դոլար տաք, որ ժառանգությունը փոխանցի ձեզ։ Կհավատայի՞ք ու նրան միանգամից կտայի՞ք պահանջված գումարը։
Նման հաղորդագրությունները հաճախ ուղարկում են օտարերկացիներ ու թարգմանում են տեքստը հայերեն էլեկտրոնային թարգմանինչներով, ինչը ենթադրում է, որ տեքստը պարունակում է բազմաթիվ սխալներ։

Այս փաստը նույնպես պետք է կասկած առաջացնի նամակի իսկության վերաբերյալ։

Նկարում ցուցադրված է օրինակ, որում հարձակում է կազմակերպվել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթի օգտատերերի վրա։ Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջից նամակ են ուղարկել ու պահանջել բանկային տվյալներ։ Բանկային տվյալները ստանալուց հետո գողացել են քաղաքացիների գումարները։

Ինչպես պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից

· Մտածել քլիք անելուց առաջ

Էլեկտրոնային հաղորդագրությամբ, սոցիալական ցանցերով ստացած նամակներին պետք է ուշադիր լինել։ Եթե պատահական, անծանոթ հասցեից ստանում եք նամակ, որում հղում կամ ֆայլ է առկա, մի շտապեք սեղմել։ Պետք է հասկանալ, թե իրականում ինչ են ուղարկել ձեզ, և ով է ուղարկողը։

Եթե ստանում եք նամակ ընկերոջից ու կարծում, որ նա դժվար ձեզ նման բովանդակությամբ նամակ ուղարկեր, պետք է կապի այլ միջոցով հարցնել, թե արդյո՞ք նա է ուղարկել, քանի որ հավանական է՝ կոտրել են ձեր ընկերոջ էջը ու նրա միջոցով ուզում են ձերը կոտրել։
Եթե ինչ-որ հայտնի ընկերության անունից ստանում եք կասկածելի նամակ, ապա կապի ուղիղ միջոցով նրանցից ճշտեք, թե արդյո՞ք իրենք են նամակի հեղինակը։

· Համոզվել, որ կայքն անվտանգ է

Ընդհանրապես, ձեր մասին զգայուն տեղեկություններ համացանցում գրանցելիս պետք է զգույշ լինել։ Սակայն, եթե օրինակ բանկի անունից նամակ եք ստանում, որտեղ պահանջում են լրացնել ձեր մասին տվյալներ, պետք ստուգել արդյո՞ք կայքի այն հասցեն, որ ուղարկել են ձեզ նույնն է բանկի իրական հասցեի հետ, թե՞ կան տառի կամ սիմվոլի տարբերություններ։ Նույնը այլ ընկերությունների մասին կարելի է ասել։ Նման դեպքերում, երբ նամակով ստացած կայքի հասցեն տարբերվում է ընկերության իրական կայքի հասցեից, ակնհայտ է դառնում, որ կեղծիք է առկա ու պետք է ճշտել, թե՞ արդյոք իրական է նամակը։
Երբ որևէ կայքում զգայուն ինֆորմացիա եք լրացնում ձեր մասին, ստուգեք, որ կայքի հասցեն սկսվի «https»-ով։ Եթե բրաուզերը ձեզ ծանուցում է, որ հնարավոր է կայքը վնասաբեր ծրագրեր է պարունակում, մի բացեք այդ կայքը։

· Պարբերաբար ստուգել օնլայն օգտահաշիվները

Եթե որևէ տեղ ունեք հաշիվ, բայց հազվադեպ եք մտնում, ինչ-որ մեկը կարող է օգտվել այդ առիթից։ Սովորություն դարձրրեք պարբերաբար մտնել ձեր հաշիվներ ու փոխել գաղտնաբառերը։ Եթե կասկածում եք, որ ձեր բանկային հաշիվներից գումար է անհետանում, որի մասին տեղյակ չեք, կարող եք բանկից քաղվածք պահանջել

· Թարմացնել բրաուզերը

Բրաուզերը պետք է միշտ թարմացնել։ Դրանցում պարբերաբար հայտնաբերվում են խոցելի տեղեր, որոնք շտկվում են թարմացումներով ու հաքերները չեն կարողանում օգտագործել խոցելիությունը։ Հավանական հարձակման դեպքում բրաուզերը կհայտնի ձեզ վտանգի մասին, եթե միշտ թարմացնեք։

Ֆիշինգի օրինակ

· Զգուշացեք բրաուզերում բացվող կողմնակի պատուհաններից (Pop-up պատուհաններ)

Բրաուզերում բացվող փոքրիկ պատուհանները թվում է, թե կայքի բաղկացուցիչ մասն են, բայց հաճախ դրանք հղումներ են դեպի վնասաբեր կայքեր։ Հայտնի բրաուզերների մեծ մասը հնարավորություն են տալիս արգելափակել բացվող pop-up պատուհանները։ Դուք կարող եք թույլատրել դրանք մասնավոր դեպքերում, եթե ուզում եք այդ կայքում լինեն նման պատուհաններ։ Այդպիսի պատուհանները փակելու համար պետք չէ սեղմել «Չեղարկել» (Cancel, Отмена, Закрыть) կոճակը։ Փակելու համար տեղադրում են թաքնված X նշանը, պետք է այն սեղմել։

Pop-up պատուհանի օրինակներ

· Երբեք մի հայտնեք անձնական զգայուն տեղեկություններ

Որպես ընդհանուր կանոն՝ անձնական զգայուն տվյալներ, բանկային տվյալներ ու կարևոր այլ տեղեկություններ (օրինակ՝ տեղեկայման վայր, անձնագրի նկար, բանկային քարտի նկար և այլն) համացանցի միջոցով պետք չէ փոխանցել կամ պահել համացանցում։

Այսպիսի կարևոր տվյալներ երբեք ու երբեք պետք չէ փոխանցել այն կայքին, որի հղումը ստացել եք էլեկտրոնային հաղրոդագրության միջոցով։ Հիշեք, որ դուք ունեք բանկից կամ այլ կազմակերպությունից ճշտելու հնարվորություն, թե արդյո՞ք նրանք են ուղարկել ձեզ այդ նամակը։ Երբեք ոչ-ոքի մի ուղարկեք էլեկտրոնային հաղորդագրություն, որը ձեր մասին զգայուն տվյալներ է պարունակում։

· Զգայուն անձնական տվյալներ, կարևոր տեղեկություններ կամ այլ փաստաթղթեր անվտանգ փոխանցելը

Կարևոր փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ փոխանցելիս ցանկալի է դա անել անձամբ։ Եթե անհրաժետշություն կա փոխանցել առցանց տարբերակով պետք է ընտրել առկա հնարավորություններից առավել անվտանգը, օրինակ՝ Էլ. փոստի դեպքում Gmail համակարգը, որը դեպքերի մեծամասնությունում հասկանում է նամակի կեղծ լինելն ու զգուշացնում է այդ մասին կամ միանգամից նամակը հայտնվում է Spam բաժնում։ Կամ երբ կազմակերպությունն ինքն է աշխատակիցներին տրամադրում բավարար պաշտպանության մակարդակ ունեցող համակարգ փաստաթղթաշրջանառության համար, ապա տվյալներ փոխանցելիս պետք է օգտվել հենց այդ հարթակից։ Էլեկտրոնային տարբերակով կարևոր ինֆորմացիա փոխանցելուց հետո նախընտրելի է այն ջնջել էլ. հասցեից, այդ դեպքում նույնիսկ եթե հաքերային հարձակման ենթարկվեք, Էլ. փոստի հետ միասին չեք կորցնի նաև այդ կարևոր տեղեկությունները։

· Ֆիզիկական կրիչների անվտանգություն

Սարքերը երբեք մի թողեք առանց հսկողության։ Եթե կարիք կա ինչ-որ ժամանակով հեռանալու սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մոտից, անկախ նրանից, թե որքան ժամանակով եք հեռանում, անպայման կոդավորում դրեք, որ ոչ ոք չկարողանա այն օգտագործել։ Եթե կոնֆիդենցիալ տեղեկություններ եք պահում USB կրիչի կամ հիշողության արտաքին սարքի վրա, անպայման կոդավորեք դրանք

Ձեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն. Ռուբիո Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո 1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն Մեկնարկում է Մեծ պահքը. ի՞նչ չի կարելի ուտել մինչև Սուրբ Հարության տոն Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը․ ՌԴ ԱԳՆ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հորանջելու գաղտնի իմաստը. գիտնականները պարզել են սովորական ռեֆլեքսի գլխավոր գործառույթը Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել․ ՌԴ Հայ և ադրբեջանցի փորձագետներն ամփոփել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության արդյունքներըՄեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի վրա Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման մասին. Թաթոյան Ռոնալդուի 962-րդ գոլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Փետրվարի 15-18-ը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. նա օգնության կարիք ունի Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ․ Ալիև