Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական 15 ամենախորամանկ հնարքները, որոնք ազդում են յուրաքանչյուրի վրա

ԼԱՅՖ

blog.1in.am-ը գրում է.

Ստորև նշված 15 խորամանկ հոգեբանական հնարքների շնորհիվ Դուք կարող եք դառնալ ցանկացած իրավիճակի տիրակալը, այնպես որ, մի վարանեք և ուշադիր կարդացեք այս 15 կետերը։

1․ Երբ ծիծաղում է մի խումբ մարդ, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է հենց այն մարդուն, ով իրեն առավել է դուր գալիս, և ում հետ նա ավելի մտերմիկ հարաբերություններ է ուզում ունենալ։

2․ Երբ ինչ-որ բան եք անում, որը մեծ պատասխանատվություն ու/կամ կենտրոնացում է ենթադրում ու ստիպում է լարել նյարդերը, լավ կլինի մաստակ ծամեք և անգամ ոմի բան ուտեք։ Դա ենթագիտակցաբար նույնականացվում է անվտանգության զգացողության հետ, քանի որ մարդը սովորաբար ուտում է այն պահերին, երբ նրան ոչինչ չի սպառնում։

3․ Եթե ինչ-որ մեկը բարկանում է մեզ վրա, իսկ մենք կարողանում եք պահպանել սառնասրությունը, ապա դա միայն ավելացնում է դիմացինի զայրույթը, սակայն երբ ամեն ինչ անցնում է, նա իրեն անհարմար է զգում իր վարքի համար։

4․ Եթե տրված հարցին մարդը միայն մասնակիորեն է պատասխանում կամ էլ շատ է խուսանավում, ապա պետք չէ երկրորդ անգամ հարցնել։ Ավելի արդյունավետ է լուռ նայել նրա աչքերի մեջ, և նա ամենայն հավանականությամբ կհասկանա, որ իր պատասխանը չի բավարարել Ձեզ ու կամ կփոխի թեման, կամ էլ կշարունակի ավելի մանրամասն շարադրել։

5․ Դեմքի արտահայտությունը ոչ միայն առաջանում է զգացմունքների հետևանքով, այլև ի զորու է առաջացնել հենց այդ զգացմունքները։ Հետադարձ կապը գրեթե անխափան է գործում, այնպես որ, երջանիկ լինել ցանկացողները պետք է հնարավորինս ավելի շատ ժպտան։

6․ Խուսափեք Ձեր խոսքում «Ես կարծում եմ» կամ «Ինձ թվում է» տիպի արտահայտություններից։ Եթե Դուք ինչ-որ բան եք ասում, ապա ակնհայտ է, որ այսպես թե այնպես կարծում եք դա, կամ էլ Ձեզ այդպես է թվում, բայց երբ Դուք հնչեցնում եք այդ բառակապակցությունները, դրանք Ձեր խոսքին անվստահության երանգ են հաղորդում։

7․ Երբ Դուք կարևոր հարցազրույցի պետք է գնաք, պատկերացրեք, որ Ձեզ և հարցազրույցը վարողին երկար տարիների ընկերություն է կապում։ Գրեթե միշտ իրավիճակի ընկալման ձևը կախված է հենց մեզանից, ու որքան ավելի հանգիստ և անկաշկանդ եք լինում Դուք, այնքան շատ է այդ հանգստությունն ու անկաշկանդությունը հաղորդվում Ձեր զրուցակցին։

8․ Եթե Դուք կարողանում եք ստիպել ինքներդ Ձեզ անկեղծորեն ուրախանալ ինչ-որ մեկին հանդիպելիս, ապա մյուս հանդիպման ժամանակ այդ մարդը ևս ուրախ կլինի տեսնել Ձեզ։ Ի դեպ, այս հնարքն անում են շներն իրենց տերերի հետ :)

9. Երբ մարդը մերժել է ինչ-որ մեծ հարցում, ապա նա հակված է ընդառաջելու ավելի փոքր հարցում, այնպես որ, եթե Ձեզ ինչ-որ բան է պետք մեկից, ի սկզբանե խնդրեք ավելի շատ, քան Ձեզ պետք է ։)

10. Բավականին շատ ինֆորմացիա կարելի է ստանալ՝ պարզապես ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին։ Եթե նրա կոշիկի ծայրերն ուղղված են Ձեզ հակառակ, ապա, ըստ ամենայնի, նա անհամբեր սպասում է, թե երբ կկարողանա ավարտել խոսակցությունը Ձեզ հետ։

11․ Շատերին է ծանոթ իրավիճակը, երբ դու ինչ-որ հավաքի ես մասնակցում, որտեղ ակնկալում ես, որ ինչ-որ մեկը քեզ սուր քննադատության է ենթարկելու։ Նման իրավիճակներում աշխատեք նստել Ձեզ պոտենցիալ քննադատի կողքին։ Փորձը ցույց է տալիս, որ դա գրեթե զրոյացնում է նրա մարտական ոգին ու քննադատելու միտումը կամ էլ առնվազն էապես փափկեցնում է նրան։

12․ Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում տարբերել հրաշագեղությունը սովորական ինքնավստահությունից։ Եթե սովորեք բոլորին Ձեր արտաքին տեսքով իսկ ցուցադրել Ձեր վստահությունը սեփական ուժերի հանդեպ, ապա մարդիկ իրենք կսկսեն ձգվել դեպի Ձեզ։

13․ Հրաշալի խորհուրդ ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների համար․ հնարավորության դեպքում միշտ հայելի կախեք Ձեր հետևում։ Այդ ժամանակ մարդիկ իրենց շատ ավելի կոռեկտ կպահեն իրենց, որովհետև ոչ ոքի դուրը չի գալիս տեսնել ինքն իրեն նյարդային ու զայրացած վիճակում։

14․ Մարդու հետ նոր ծանոթանալիս մի քիչ երկար նայեք նրա աչքերի մեջ, այնքան, որ ֆիքսեք նրա աչքերի գույնը, և Ձեր զրուցակիցն անգիտակցաբար համակրանք կսկսի տածել Ձեր նկատմամբ, եթե տեսողական կոնտակտը քիչ ավելի երկար տևի։

15․ Աղջկա հետ առաջին հանդիպմանը գնալիս խորհուրդ է տրվում նրան տանել ինչ-որ հաճելի վայր, որտեղ հետաքրքիր ժամանցը երաշխավորված է։ Հետագայում այդ վայրից ստացած բոլոր դրական էմոցիաները ենթագիտակցաբար կասոցացվեն հենց Ձեզ հետ։

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը