Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երևանն ու Անկարան նույն խաղն են խաղում. ի՞նչ կփոխի Վաշինգտոնը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմայի ակտիվացումն իրարանցում է առաջացրել Երևանում, Անկարայում և Վաշինգտոնում: Ապրիլի 24-ին ընդառաջ, ըստ մի շարք ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների և փորձագետների, Վաշինգտոնը չափազանց մոտ է Ցեղասպանության ճանաչմանը: Երևանում ՀՀ իշխանություններն անակնկալ կերպով որոշել են քարոզել Թուրքիայի հետ թշնամություն չանել և կառուցողական դիրքորոշում ստանձնել, Վաշինգտոնում ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները գրեթե ամեն օր անդրադառնում են ճանաչման թեմային, իսկ Անկարան դիվանագիտական խողովակներով փորձում է ազդել Վաշինգտոնի որոշման վրա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հնարավոր է, ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները: Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում: Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք, մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»:

Եվ կարծես ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Լենա Նազարյանի և այլոց, սկսել են ազդակներ հղել արտաքին և ներքին լսարանին այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ են հարկավոր, ինչպես նաև կառուցողական դիրքորոշում: Ըստ Լենա Նազարյանի՝ գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի: Եվ այս առումով թվում է, որ Երևանն ու Անկարան նույն դաշտում են խաղում: Սակայն, ի տարբերություն Երևանի, Անկարայի ուղերձները և սահմանը միակողմանիորեն ու նախապայմաններով փակած երկրի տեսանկյունից՝ խնդրահարույց են, քանի որ համեմված են սպառնալիքներով, հոխորտանքներով: Ավելին՝ հասկանալի չէ, թե ինչո՞ւ Անկարան չի բացում սահմանը, եթե, ինչպես Ալիևն է պնդում, Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, որը Անկարայի նախապայմանն էր: Ակնհայտ է, որ Անկարայի նախապայմանները միայն Արցախով չեն սահմանափակվում և վերաբերում են Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային, որը, ըստ Թուրքիայի իշխանությունների, հայկական կողմն ընդհանրապես պետք է մոռանա և խոսի միայն հաշտության մասին: Ուշագրավ է, որ Անկարան սպասում է Երևանի գլխիկոր քայլերին: ՀՀ իշխանություններից միայն ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն է խոսում այն մասին, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը: «Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի կանխարգելման օրակարգի առաջամարտիկ»,- օրերս ԱԺ-ում ասել էր նախարար Այվազյանը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնն առաջնորդվում է բացառապես սեփական օրակարգով և, բնականաբար, ճանաչման հարցում նոր վարչակազմի հետ Երևանը որևէ աշխատանք չի իրականացրել: Ըստ նրա, նախագահի մակարդակով ճանաչում կարող է լինել կսմթելու համար Թուրքիային, որը համարձակ քաղաքականություն է վարում տարածաշրջանում, համագործակցում Ռուսաստանի հետ, խնդիրներ ստեղծում Արևմուտքի և ԱՄՆ-ի համար: Սկակովի խոսքով, դա հնարավոր է՝ հաշվի առնելով Բայդենի աշխատակազմի բնույթը և վերջին բոլոր աղմկահարույց քայլերը:

«Դատելով ամերիկյան տրամադրություններից, թուրք-ամերիկյան, ռուս-ամերիկյան շփումներից, ճանաչում կարող է լինել, սակայն կրկնեմ, ինչպես նախկինում, այս անգամ էլ դա չի լինելու հայկական օրակարգը հատկապես ներկայումս, երբ վարչակազմը նոր է սկսել աշխատել, և ճանաչումը միայն նախընտրական խոստում է եղել: Այստեղ էականը, ըստ իս, այն հանգամանքն է, որ շատ կոնգրեսմեններ են միավորվել և նամակ հղել Բայդենին կոչով՝ ճանաչել Ցեղասպանությունը, միավորվել են երկու կուսակցությունները, ինչը բացառիկ երևույթ է կարծես, և գուցե դա դառնա որոշիչ հանգամանք: Սակայն եկեք հասկանանք, թե դա ինչ է փոխելու և տարածաշրջանում ինչ իրավիճակ է փոխելու, եթե պատերազմից հետո տարածաշրջանում շատ տրամադրություններ են փոխվել ու շարունակում են փոխվել: Սա կարծես լինելու է քայլ, որն այս պահին որևէ մեկին հարկավոր չի լինելու, և կարծում եմ՝ հետևանքը լինելու է խնդիրը թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի համար սա չափազանց ցավոտ հարց է հատկապես ներկայումս, երբ հույսեր ունեն, որ կկարողանան շրջանցել պատմական այս էջը, և հանկարծ Միացյալ Նահանգները այն կրկին վեր է հանում, կրկին միջամտում տարածաշրջանային թեմաներին այն ժամանակ, երբ թվում էր, թե Արևմուտքը որևէ լծակ չունի ազդելու այստեղ զարգացումների վրա: Այնուամենայնիվ կարծում եմ՝ այդ քայլը ոչինչ չի փոխելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, դրանք այսօր ազդվում են լիովին այլ հանգամանքներից, որոնք կապված են Ղարաբաղի հարցի հետ»,- ասաց Սկակովը:

168․am

Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan