Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի ու Մարիամ Փաշինյանի հետ մեկնել է Իջևան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նշենք, որ ինքնամեկուսացած Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մասնակցել լեգենդար Կոմանդոսի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, սակայն, ըստ մեր իջևանյան աղբյուրների՝ վերջինս գնացել է Իջևան իր հոր՝ Վովա Փաշինյանի շիրիմին խունկ ծխելու:
Մեր աղբյուրների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Իջևան այցելել է կիրակի ուշ երեկոյան:
Իջևանում պտտվող լուրերի համաձայն՝ վերջինիս ուղեկցել են կինն ու ավագ դուստրը, իսկ ահա կողմնակի այլ մարդ ներկա չի եղել»:
Մանրամասն՝ թերսի այսօրվա համարում
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



