Պաշտոնական․ Էդուարդ Սպերցյանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի
ՍՊՈՐՏ«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վիկտոր Գոնչարենկոն: Բելառուս մասնագետը «ցուլերի» հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2023 թվականի հունիսի վերջ, հայտնում է կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը:
Անցյալ շաբաթ Մուրադ Մուսաևը լքեց «Կրասնոդարի» գլխավոր մարզչի պաշտոնը, ում գլխավորությամբ թիմը ջախջախիչ՝ 0: 5 հաշվով պարտություն կրեց սեփական հարկի «Ախմատից»:
Գոնչարենկոն ազատ գործակալի կարգավիճակում էր գտնվում՝ մարտի 22-ին ԲԿՄԱ-ից հեռանալուց հետո:
«Կրասնոդարն» այժմ 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում 5 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում, իսկ «Կրասնոդար-2»-ի կազմում ՖԱԼ-ում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



