«Թուրքական ավիաուղիներ»-ը դադարեցրել է թռիչքները քրդաբնակ Շըրնաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է դեպի Շըրնաք նահանգ կատարվող թռիչքները միառժամանակ դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը:
Ավիաընկերությունը նման որոշումը պայմանավորել է Շըրնաքում թուրքական զորքի կողմից իրականացվող գործողություններով ու դրանից բխող սպառնալիքներով:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում՝«քաղաքացիներին ահաբեկչական, անջատողական խմբավորումներիգործողությունների սպառնալիքից փրկելու» հիմնավորմամբ դեկտեմբերի 14-ից փողոցդուրս գալու արգելք է հայտարարվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



