Ես եղել եմ և միշտ կլինեմ Ռեալի խաղացող․ Վասկես
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» կողմից՝ իր ծառայություններով հետաքրքրվելու մասին տեղեկություններին:
«Ես կենտրոնանում եմ միայն ներկայի վրա: Ես վայելում եմ այս մրցաշրջանը, քանի որ խաղում եմ: Դա ինձ ուրախություն է պատճառում: Պայմանագրի երկարաձգո՞ւմ։ Ես եղել եմ և միշտ կլինեմ «Ռեալի» խաղացող», – մեջբերում է Վասկեսին Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վասկեսը հրաժարվել է երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2022-ի ամառը: Ակումբի կողմից նոր եռամյա պայմանագրի առաջին առաջարկից հրաժարվելուց հետո, որը նախատեսում էր աշխատավարձի 10% իջեցում, ֆուտբոլիստի և Մադրիդի «Ռեալի» բանակցությունները դադարեցվել էին:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երկրորդն է, «Չելսին»՝ 5-րդը: