Մահացել է ամերիկացի ռեփեր DMX-ը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի հայտնի ռեփեր DMX-ը մահացել է 50 տարեկանում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները:
Ավելի վաղ ռեփերը հայտնվել էր հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ արևմտյան լրատվամիջոցների, պատճառը սրտի կաթվածն էր, որն առաջացել էր թմրամիջոցների գերդոզավորումից:
Ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և դերասան DMX-ը սկսել է ռեփ կարդալ 1990-ականների սկզբին և թողարկել է իր առաջին «It’s Dark and Hell Is Hot»ը ալբոմը՝ վաճառելով 251000 օրինակ թողարկման առաջին իսկ շաբաթվա ընթացքում: 1999 թվականին նա թողարկել է ամենավաճառվող ալբոմը …And Then There Was X: Նրա 2008 թվականի «X Gon’ Give It to Ya» սինգլը եղել է ամենահայտնիներից մեկը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



