Վթար Կապան-Գորիս ճանապարհին. կա 4 տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 11-ին, ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․) և «VAZ-2121» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և 4 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



