Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթեւեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



