Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ գրկախառնությունը
ԼԱՅՖԴերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է, կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոֆյա Պողոսյանը լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր պուտավոր պրինտով եթերային ու երկարափեշ զգեստ։ Սոֆյան արձակել էր ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ Չնայած դերասանուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել՝ գրելով․ «Աստված չի խնայել ու Ձեզ անսահման գեղեցկություն է տվել», «գեղեցկուհի», «ամենասիրուն», «բնական գեղեցկուհի», «նուրբ»։