Երևան, 05.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:

Հանրապետության նախագահը Օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ո ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Այդ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային և տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:

Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Ելնելով վերոհիշյալից և ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջինՓաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ Մոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ռուսներին այլևս թույլ չեն տա մուտք գործել Վրաստան առանց այս փաստաթղթիԱդրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Բլոգերը թաղված է գտնվել անտառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՖասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքըԱրմավիրում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mortal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի Տագավան Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանՀայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ․ Սուրենյանց Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթք Այն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ հրշեջներին հաջողվել է կանխել Բամբակաշատ գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 15-19-ը կգործուղվի ԿատարԲեքսթեյջ լուսանկարներ «Մարդամեկը» սիթքոմի նկարահանման հրապարակից Մեր խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է. Զելենսկի Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է. Թրամփ Բռնցքամարտի ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ սկեցին հաղթանակով Visa-ն կսկսի գործել Սիրիայում Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց Բեննու աստերոիդի նմուշներում հայտնաբերվել են խորհրդավոր «տիեզերական մաստակ» և կյանքի համար անհրաժեշտ շաքարներ Մհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՊուտինն ասել է, թե ով է մեղավոր ԽՍՀՄ փլուզման համար 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին Միրզոյանը Հադադի հետ է հանդիպել Իսպանիան, Նիդերլանդները և Իռլանդիան կբոյկոտեն «Եվրատեսիլը» Իսրայելի պատճառով ԱԱ. Արարատ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով Հայաստանն ու Պորտուգալիան պատրաստ են խորացնել քաղաքական և տնտեսական կապերը Վրաստանը ՌԴ քաղաքացիներից բժշկական ապահովագրություն կպահանջի՝ երկիր մուտք գործելու համար Պուտինը` ԽՍՀՄ վերականգնման մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներԸնդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում Արտառոց դեպք Երևանում․ տղամարդ է դանակահարվել, կասկածյալը վիրավորի կինն է «Hyundai Elantra»-ն վերածվել է մոխրակույտի, իսկ «Mercedes»-ը դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թվականին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Ամիրբեկով Որևէ մեկին չփոխանցե՛լ անձնական կամ բանկային տվյալներ․ ԿԲ-ն զգուշացնում է Ձյուն կտեղա՞․ ինչ եղանակ սպասել դեկտեմբերի 5-ից 8-ը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը «ԹՐԻՓ ուղուց» հետո հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան Պետության կողմից տներ կառուցելն ու արցախցիներին տրամադրելն ամենաճիշտ տարբերակն է․ Արցախի ՄԻՊ Սպիտակի «Cloud Dancer» երանգը հայտարարվել է 2026 թվականի տարվա գույն