Պաշտոնյայի հավաստիացումը. Հայաստանում կաթնամթերքի շուկայում գների էական աճ չկա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿաթնամթերքի շուկայում գների էական աճ չկա: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ գրեթե չկան: «Այս իրավիճակը թույլ է տալիս խուսափել գների կտրուկ աճից»,- ասաց պաշտոնյան:
Հիշեցնենք, որ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կաթնամթերքի գներն աճել են 16.5 տոկոսով: Յուղերի եւ կարագների ապրանքախմբում գների աճը 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, 24.6 տոկոս է կազմել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



