Վրաստանն ԱՄՀ-ից կստանա մոտ 111 միլիոն դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակում լրացուցիչ 111 միլիոն դոլար կստանա, գրում է sputnik-georgia.ru-ն:
Միջոցները կօգտագործվեն Վրաստանի տնտեսությունը վերականգնելու համար:
Ըստ բանկի տվյալների՝ անցյալ տարի Վրաստանի տնտեսությունը կրճատվել է 6,2%-ով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ըստ կանխատեսման, տնտեսական վերականգնումը կսկսվի այս տարվա երկրորդ եռամսյակում:
Աղբյուրը նկատում է, որ սա տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակում կլինի վերջին տրանշի փոխանցում Վրաստանին, որի արդյունքում ծրագրի շրջանակում ընդհանուր վճարումները կկազմեն 687 միլիոն ԱՄՆ դոլար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



