Ավստրալիայում թրոմբոզի 2-րդ դեպքն Է հայտնաբերվել AstraZeneca-ով պատվաստումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայում թրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC հեռուստաալիքը: Թրոմբների առաջացումը հայտնաբերել են 40-ից բարձր տարիքի կնոջ մոտ, նա գտնվում Է հիվանդանոցում՝ կայուն վիճակում:
Փորձագետները պարզել են, որ Ավստրալիայում գրանցված դեպքը նման Է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում AstraZeneca պատվաստելուց հետո թրոմբոզի առաջացման դեպքերին: Բժիշկներն ընդունում են, որ թրոմբների առաջացումը, հավանաբար, կարող Է կապված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ, բայց շարունակում են համառորեն պնդել, որ թրոմբոզի ռիսկը բավականին ցածր Է: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրի մինչև 50 տարեկան բնակիչներին հանձնարարել Էր կորոնավիրուսի դեմ պատվաստվել Pfizer-ի մշակած պատրաստուկով, այլ ոչ թե AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութով:
Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել՝ երկրի քաղաքացիներին հանձնարարել պատվաստվել Pfizer-ի պատրաստուկով AstraZeneca պատվաստանյութ ստացած անձանց մոտ թրոմբների առաջացման ռիսկերի ֆոնին: Ավստրալիայում տրոմբների առաջացման առաջին դեպքը AstraZeneca պատվաստանյութ ստանալուց հետո գրանցվել Է ապրիլի սկզբին: Տուժածը 44-ամյա տղամարդ Էր՝ Մելբուռն քաղաքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



