Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարսանեկան զգեստ կրելիս ոչ մի առանձնահատուկ զգացողություն չեմ ունենում». Դայանա Դավթյանը՝ նոր ֆոտոշարքի, դրա առաջացրած շփոթմունքի եւ անձնականի մասին

ԼԱՅՖ

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն օրերս նոր ֆոտոշարք է տեղադրել, որում ներկայացել է դիզայներ Նինա Սարկիսյանցի սպիտակ զգեստներով: Մոդելի կերպարը հիշեցնում է եթերային հարսնացուի, ինչը, բնականաբար, շփոթմունք եւ քննարկումներ է առաջացրել նրա հետեւորդների շրջանում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանան նշեց, որ ֆոտոշարքն իրականացնելիս չի մտածել, որ սպիտակ զգեստը կնկալվի՝ որպես հարսանեկան.

«Սկզբում, երբ Նինա Սարկիսյանցի սրահում ընտրում էի զգեստներ, լուսանկարվել եւ տեղադրել էի Story տարբերակով: Դա շատ մեծ արձագանք ունեցավ, շատերն, իրոք, այդպես էլ մտածել էին, չնայած նրան, որ ես նշել էի, որ նկարահանում է սպասվում: Ֆոտոշարքի իմաստը տիտղոսն էր:  Գեղեցկության մրցույթներում շատ հաճախ է ճերմակ զգեստը համադրվում թագով եւ ժապավենով: Միշտ հիացել եմ Նինա Սարկիսյանցի ստեղծած զգեստներով, իրենց յուրահատկությամբ, եւ սպիտակ գույնը համարում եմ իմ գույնը, քանի որ բնավորությամբ հանգիստ եմ: Հենց այդ պատճառով եմ ընտրել ճերմակ զգեստ: Ինչպես նկատեցիք նկարների ֆոնը նույնպես սպիտակ է: Պատահական չէ, որ լուսանկարիչ Աշոտ Փարսյանի հետ ընտրել ենք սպիտակ ֆոն. ուզում էինք ստանալ ֆոնի և զգեստի միաձուլում: Ի դեպ, Փարսյանի համար լուսանկարչությունը լոկ հոբբի է, սակայն նա ունի շատ բարձր ճաշակ, ինչը շատ գնահատելի է»:

Մոդելը, որը հաճախ է լուսանկարվում հարսանեկան զգեստներով, նշում է, որ հարսի զգեստն իրեն առանձնահատուկ զգացողություն չի տալիս.

«Առհասարակ անչափ շատ եմ սիրում երկար, ծավալուն զգեստներ, եւ կապ չունի՝ հարսանեկան, թե, ուղղակի, երեկոյան: Հարսանեկան զգեստ կրելիս ոչ մի առանձնահատուկ զգացողություն չեմ ունենում, քանի որ նպատակն ուղղակի նկարահանումներն են, կամ՝ ցուցադրությունը»:

Դայանան նաեւ հավելեց, որ անձնական կյանքում դեռեւս փոփոխություններ չկան, իսկ հարցին, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա կողակցին, պատասխանեց.

«Ես չեմ սիրում մատնանշել կոնկրետ հատկանիշներ՝ ոչ արտաքին, ոչ՝ ներքին: Ինձ համար ամենակարեւորը սերն է եւ հավատարմությունը»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք գեղեցկությունն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում անձնական հարցերում.

«Որոշ բաներում, միգուցե, օգնում է, սակայն, միանշանակ, ավելի շատ խանգարում է»,-նշեց մոդելը:

Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով