Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի պատասխանը հայտնի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է, հայտնում են նրա գրասենյակից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այօր՝ ապրիլի 13-ին, դատական նիստի ժամանակ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է COVID-19-ի թեստ:
Ալումյանը նաև հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում, թե ում մոտ՝ չհայտնեց, խնդրելով՝ դրա մասին խոսել դռնփակ ռեժիմով:
«Պարոն Քոչարյանը կգա դատական նիստին, եթե դատարանն ինքն իր վրա կվերցնի պատասխանատվությունը հետագա հնարավոր հետևանքների: Հարգելի դատարան, եթե դուք ասեք, որ պարտադիր է, մենք դատարանի որոշումը կգերադասենք և նա կգա նիստին»,-ասաց նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



