Սպանություն 54 համարի երթուղայինում․ ուղևորներից մեկը դանակահարել է մյուսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։
ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



