Սա էլ մեր պատասխանը՝ Իլհամ Ալիևին. Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն արտասանեց ԱԺ ամբիոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը խոսեց Բաքվում հայտնի պուրակի բացման մասին: Նա մասնավորապես հայտարարեց, որ Ալիևի հայտարարությունները նոր չեն, միշտ եղել են, սակայն հիմա նոր ոգևորություն է մտել. «Իմ կարծիքով որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ: Ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ ու այդ ֆոնին նկարվել, դա ի ցույց դնել միջազգային ու սեփական հանրությանը, կարծում եմ, որ այստեղ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում:
Նույնիսկ կարծում եմ, որ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ:
Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը 90-ականների մի բանաստեղծություն է գրել ղարաբաղյան հակամարտության առիթով:
Նա պատասխանել էր ադրբեջանցի բանաստեղծի.
Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի,
Հոգեհիվանդի մռայլ վանդակից.
Իրեն հայհոյող խենթ արարածին:
Սա էլ մեր պատասխանը՝ Իլհամ Ալիևին»: