«Հիմնականում հեշտ և առանց խոչընդոտների եմ զբաղվել բիզնեսով». Անահիտ Սիմոնյանը` Հայաստանում բիզնեսով զբաղվելու մասին
ԼԱՅՖԵրգչուհի Անահիտ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել Հայաստանում բիզնես հիմնելուն։
«Ինչպես շատերդ տեղյակ եք, ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։
Գալով Հայաստան՝ սկսել եմ ծավալել գործունեությունս իմ հայրենիքում: Իհարկե, եղել են դժվարություններ, բայց հիմնականում հեշտ և առանց խոչընդոտների եմ զբաղվել բիզնեսով:
⠀
Դիմում եմ բոլոր այն հայրենակիցներիս, ովքեր Հայաստանից դուրս են և երկմտում են հայրենիք վերադառնալու և սեփական գործ հիմնելու մասին: Անպայման փորձե՛ք, եկե՛ք և ստեղծե՛ք
⠀
Պետք է շատ աշխատենք, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն:
Վստահ եղեք, երբ բոլորով մեկ նպատակ ունենանք, հաջողության կհասնենք»,- գրել է նա։

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



