Էգեյան ծովում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 13-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 2․5կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 19.6կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Մուղլա նահանգին հարակից շրջաններում:
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․3 բալ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



