«Գուցե ներեմ քեզ, գուցե, ինքս ներեմ ինձ մի օր կամ էլ թե երբեք չներենք իրար». Իննա Խոջամիրյան
ԼԱՅՖԴերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված ֆոտոշարքից: Լուսանկարին կից Իննան զգացմունքային գրառումներ է արել: Դրանցից մեկին կից նա գրել է.
«Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում կամ էլ թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը՝ ճիշտ ցավի պես: Գուցե ներեմ քեզ, գուցե, ես ինքս ներեմ ինձ մի օր կամ էլ թե երբեք չներենք իրար»:
Հաջորդ լուսանկարին կից Իննան գրել է. «Հերթական գիշերները կլուսանան առանց բարի լույսերի, երեկոների բարձր աղմուկի մեջ կխլանան մեր ցածրաձայն սիրո խոստովանությունները: Իրար տեսնելիս կիսամեռ բարև կտանք, ու դա կամոքի ու կսփոփի ամեն բան»:



1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



