Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր
ՄՇԱԿՈՒՅԹ«Հավատով խոստովանիմ» համերգին Questa Musica անսամբլը և մի խումբ մենակատարներ կկատարեն Տիգրան Մանսուրյանի, Կոմիտասի, Ներսես Շնորհալու, իտալացի կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները: Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 16-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում:
«Հավատով խոստովանիմ»-ը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության անունն է, որն առանցքային կլինի համերգին:
Մենակատարներն են մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, որին Մանսուրյանը նվիրել է «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը, դուդուկահար Վասիլի Կորոստելյովը, դաշնակահար Կարինա Պոգոսբեկովան։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



