Հայաստանում կորոնավիրուսի 961 նոր դեպք է հաստատվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 103-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3835 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 969 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4804-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 186 200, փաստացի բուժվողներինը՝ 16 099 (մեկ օրում նվազել է 137-ով): Մեկ օրում արվել է 5870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 926 293 թեստ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



