Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 17-ին, ժամը 02:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի մոտակայքում գտնվող կրպակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում՝ մոտ 30 քմ տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են կախովի առաստաղ, երկու պահարան, մասամբ՝ 4 սառնարան և ջերմահարվել՝ թթվածնի և գազի 2 բալոն (20 կգ և 3 կգ)։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



