Ամբողջ աշխարհում մոտենում է կորոնավիրուսի պիկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմբողջ աշխարհում մոտենում է նոր կորոնավիրուսի պիկը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը: Այժմ մոլորակի վրա աճում է ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ դրանից մահացության դեպքերի թիվը:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում նոր դեպքերի շաբաթական թիվը գրեթե կրկնապատկվել է և մոտենում է վիրուսի ամենաբարձր ցուցանիշին, որը մենք տեսել ենք ամբողջ համաճարակի ընթացքում»,-ասել է Գեբրեիսուսը:
ԱՀԿ գլխավոր տնօրենը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում արագ տարածումից խուսափող մի շարք երկրներ այժմ բախվում են վիրուսի թվի աճին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



