Երեւանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր եւ կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBMW մակնիշի ավտոմեքենան այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն եւ կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու բժիշկների հերթապահ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



