Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է «Հարի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին
ՄՇԱԿՈՒՅԹՄեծ Բրիտանիայում քաղցկեղից մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի դերասանուհի Հելեն Մաքքրորին: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է նրա ամուսինը` դերասան Դեմիեն Լյուիսը:
«Ես կոտրված սրտով տեղեկացնում եմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո գեղեցիկ և հզոր կին Հելեն Մաքքրորին մահացել է: Նա մահացավ նույն կերպ, ինչպես և ապրում էր` անվախ: Աստված, ինչպես ենք մենք սիրում նրան և գիտենք, թե որքան բախտավոր ենք, որ նա եղել է մեր կյանքում»,-գրել է Դեմիեն Լյուիսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում 52-ամյա դերասանուհին մարմնավորել է Նարցիսա Մալֆոյին ՝ Լյուսիուս Մալֆոյի կնոջը և Դրակո Մալֆոյի մորը:
Բացի այդ, «Թագուհի» ֆիլմում Մաքքրորին խաղացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի կնոջ` Շերիի դերը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



