Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած․ «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք կայանան: Սակայն այստեղ եւս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն. այս դեպքում հաստատ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ոչ ընդգրկուն փոփոխությունները, որը ԱԺ-ն ապրիլի 1- ին ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է այն ստորագրի եւ կիրառման ուժ տա: Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։
Նշենք, որ ապրիլի 1-ին ընդունված ԸՕ փոփոխություններով՝ հունիսին 20-ին սպասվող ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացավ, եւ քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։

Իսկ եթե Ընտրական օրենսգրքի լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, եւ Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրի ժամկետներում, ապա լայն փոփոխությունների որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով մասնավորապես փոխվելու է կուսակցությունների անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո:
Իսկ փոփոխությունների մեծ փաթեթում ամեն դեպքում ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի