Գարնանային. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը
ԼԱՅՖԴերաանուհի Մարինկա խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարինկան վարդագույն շապիկ է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ գույնի, ուսերը բաց, երկարափեշ զգեստ, ինչ ավելի էր ընդգծել նրա գեղեցկությունը։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր վառ շպարին։ Մարինկայի կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ Դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան․ «Չքնաղ», «Սիրուն», «Շքեղ», «Աննկարագրելի»։