Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «ՍՅՈՒՆԻՔԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ», «ԱԳՐՈ ԲԻՈ ՊՐՈԴՈՒԿՏ» և «Պրոկպրուդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների և «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



