«Վերադարձ արմատներին». Նազենի Հովհաննիսյան
ԼԱՅՖԴերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում նա երկար զգեստ է կրում, որը զարդարված է խոշոր ու ոճային գոտով։ «Վերադարձ արմատներին. ամեն վայրկյան մեր ինքնության փնտրտուքի մեջ եմ, որպեսզի ամուր հողը զգամ ոտքերիս տակ, որ կարողանանք առաջ գնալ: Հ.Գ. Գոտիներս երևի իմ քաշին են, ծանր են, իսկական ու ազնիվ: Ամուր գրկել են իրանս, որ ինձ պինդ զգամ»,- գրել է նա։
Օրերս հրապարակված կադրում հաղորդավարուհին կերպարանք էր ընդունել ծաղկած ծառի ֆոնին։ Կրում էր սեւ հագուստ։ Հաղորդավարուհու վարսերը հավաքված էին, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր․ «Ցորենի մի հասկ լիներ, մի ափ սեր, մի քիչ կյանք, մանանեխի հատիկի չափ հավատք ու մի բուռ հող՝ ապրեինք... ու մի գարուն՝ գար, ու չգնար...»։