Շոյգուն հայտնել է նոր դիվիզիայի կազմավորման մասին. Այն նույն շրջանում է, որում գտնվում է Հայաստանում տեղակայված ռուսական բազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային ռազմական շրջանում 2020 թվականին կազմավորվել է ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիա: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Շոյգուի խոսքերով, նոր դիվիզիայի կազմավորումը մարտական կազմի կատարելագործման շրջանակներում իրագործված 54 կազմակերպչական միջոցառումներից կարևորագույնն է. «Սրան զուգահեռ անընդհատ իրականացվում են շրջանի վերազինման աշխատանքները: 2020 թվականին զորքերը ստացել են 3,2 հազար միավոր ժամանակակից զինտեխնիկա ու ռազմական տեխնիկա»,-ասել է:
Շոյգուն նաև հավելել է, որ ռազմական կառավարման մարմինների վերապատրաստման ընթացքում կիրառվում են կառավարման նոր համակարգեր:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



