Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ինչպե՞ս պիտի աշխատեն արտաքին հարթակներում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր վրա էր սևեռել հանրության ուշադրությունը։ Հետաքրքրական է, որ գերիների հարցի արծարծումով իշխանություններն ընտրություններին ընդառաջ փորձում են հանրությանը ցույց տալ, որ արտաքին քաղաքականության և մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում իրենք անում են այն քայլերն, ինչ անհրաժեշտ է։ Սակայն սա տպավորություն է միայն առաջին հայացքից։ ԵԽԽՎ-ն արդյունքում ոչ մի բանաձև կամ որոշում չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով։ Ինչպես բազմաթիվ ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են միայն այն ժամանակ, երբ վիճակը դառնում է կա՛մ օրհասական, կա՛մ էլ դանակը ոսկորին է հասնում։

Այսինքն՝ համարյա միշտ ուշացած։ Այնինչ, պետք էր, որ հայկական կողմը իր ողջ դիվանագիտական զինանոցն օգտագործելով՝ գերիների հարցը բարձրացներ դեռ անցյալ տարի։ Իսկ երբ ադրբեջանական կողմը վերադարձրեց միայն գերիների մի մասին, ապա հենց այդ պահից անհրաժեշտ էր անցնել համապատասխան քայլերի։ Ու հարցն այն է, որ պետք չէր սահմանափակվել միայն գերիների խնդրով։ Օրինակ՝ ինչո՞ւ միջազգային տարբեր հարթակներում բանաձևեր առաջ չեն մղվել Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Արցախ ուղարկելու վերաբերյալ։ Այս հարցի շուրջ միջազգային մամուլում շատ է գրվել, իսկ վերջերս էլ հրապարակումներ եղան, որ թուրքական կողմը հրաժարվել է սիրիացի գրոհայիններին վարձատրել։ Թուրքիան փաստացի օգտագործել է այդ մարդկանց սոցիալական ծանր վիճակը, նրանց ձեռքերով իր ռազմաքաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով։ Միգուցե անհրաժեշտ էր, որպեսզի հայկական կողմը կոնկրետ ապացույցներով հատուկ ծավալուն հետաքննություն անցկացներ վարձկան-ահաբեկիչների թեմայի շուրջ և այն դարձներ միջազգային հանրության սեփականությունը։ Մյուս կողմից էլ՝ բավարար կերպով չի բարձրաձայնվում Արցախում, ինչպես նաև Նախիջևանում ու Ադրբեջանի այլ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը իսպառ ոչնչացնելու Բաքվի գործողություններին համարժեք գնահատական տալու հարցը։

Այս խնդրով պետք է որ հիմա մեր խորհրդարանականները օր ու գիշեր աշխատեին տարբեր երկրների բարեկամական խմբերի հետ։ Այնինչ, այսօրվա խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից շատերն անգամ քաղաքական առումով իմաստ ունեցող երկու միտք չեն կարողանում արտահայտել, ուր մնաց, որ կարողանային աշխատել այլ երկրների խորհրդարանական խմբերի հետ։ Հենց հայկական կողմի վարած անատամ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ԵԽԽՎ նիստի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների տրամաբանությանը հակառակ հայտարարությամբ՝ որևէ խոսք չասելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ էներգակիրներ է արտահանում եվրոպական երկրներ և օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծման իր շուկան։ Եվ պատահական չէ, որ Արևմուտքը ոչ միայն լրջորեն հաշվի է նստում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, այլև ավելին՝ փորձում է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները՝ մասնավորապես թուրքմենական գազը, հասցնել Եվրոպա։

Այս իրողությանն ի պատասխան, հայկական կողմն էլ կարող է օգտագործել հայկական սփյուռքի ունեցած ներուժը, եթե, իհարկե, սփյուռքահայերի ունեցած պոտենցիալը հայրենիքի համար կիրառվի արդյունավետ ու նպատակաուղղված կերպով, այլ ոչ թե իշխանությունների պրիմիտիվ պատկերացումների համաձայն, երբ գործողությունները տեղավորվում են միայն ցույցերի կամ ճանապարհներ փակելու տրամաբանության մեջ։ Շատ ծավալուն աշխատանք է պետք տանել տարբեր երկրների պաշտոնական շրջանակների հետ։ Ու հատկապես Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունից դժգոհ երկրների սատարումը ստանալու համար անհրաժեշտ է շեշտադրումը կատարել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան գործուն մասնակցություն ունենալով Արցախում ծավալված ռազմական գործողություններում՝ փորձում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով