Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական համակարգը ալեկոծված է, և պատճառը ամենևին արտահերթ ընտրությունների սպասումը չէ. «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս հայտարարել էր, որ եթե արևմուտքի սադրանքով Ուկրաինան փորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, արցախյան քառօրյա, և վերջին 44 օրյա պատերազմական գործողությունների մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը իր հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կանգնելու է Ռուսաստանի կողքին և խրամատում պաշտպանելու է դարերով թրծված հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը:

Երբ այս հայտարարությանը առանձնակի «ջերմեռանդությամբ» արձագանքում է արևմտյան թևը՝ ինչ որ տեղ կարելի է հասկանալ, «Արծիվներ»-ը ուղիղ կպել են նրանց ստրատեգիական շահերին, և, որն ամենավտանգավորն է, կարող են Ռուսաստանի պաշտպանության նմանատիպ ալիք բորբոքել իրենց օրինակով, բայց երբ հայ քաղաքական դաշտում են ծանր տանում Խաչիկ Ասրյանի հայտարարությունները ռուս ժողովրդի կողքին ռեալ քայլերով կանգնելու մասին՝ ուզում ես հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը:

Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը կարող են խոսել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և նույնիսկ էկոլոգիական հարցերում համագործակցության մասին, սակայն չեն կարող հայտարարել, որ պատրաստ են խրամատում կանգնել ռուս զինվորի կողքին և պատերազմել Ռուսաստանի թշնամու դեմ: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ կուսակցություններից որևէ մեկը՝ իր ղեկավարով, չի մասնակցել 2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին, բացի Խաչիկ Ասրյանից և «Հայոց Արծիվներ» ջոկատից:

Հիմա ի՞նչ երեսով պետք է Ռուսաստանը պաշտպանող ամպագոռգոռ հայտարարություններ անեն: Հաստատ կգտնվեն հազարները, որ հարց կտան՝ տղա ջան, պաշտպանող էիր, քո երկիրը պաշտպանեիր: Մեծ մեծ փրթելիս, մարդկանց պախարակելիս, քաղաքական առևտուր անելիս դուք անգերազանցելի եք, ռեալ գործողությունների ժամանակ մկան ծակին հազար թուման եք տալիս:

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատերազմի հենց առաջին օրից, առանց որևէ մեկի կոչի ու հրամանի, ինքնակազմակերպվելով կանգնել է Արցախի սահմանների պաշտպանության առաջնագծում: Ինչպես կուզեք՝ ընդունեք, բայց այդ մարդիկ բարոյական իրավունք են վաստակել նաև դաշնակցին պաշտպանելու և հայ ժողովրդին երեսպարզ անելու:  Եվ, հավանաբար, այդ վստահությունն է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր են արձագանքում Խաչիկ Ասրյանի կոչին՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով սատարել այդ նախաձեռնությանը:

Քաղաքական գործիչների մտքերը կամ գործողությունները պարտադիր չէ, որ բոլորի համար ընդունելի լինեն, բայց պարտադիր է, որ լինեն հատու, հստակ ու տարընթերցումների տեղիք չտան: ԹԵ բոլոր պատերազմներին մասնակցությունը, թե Ռուսաստանի հետ շիտակ բարեկամությունը ինձ մոտ առանձնահատուկ հարգանք են առաջացնում Խաչիկ Ասրյանի նկատմամբ, ինչը, կարծում եմ, առաջիկայում նրա հաղթաթուղթն է լինելու:

Վահագն Խաչատրյան

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»