Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանության վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ», - գրել է Յոլյանը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



