Ինչպե՞ս են Դատախազության մոտից բերման ենթարկել 14 անձանց (տեսանյութ)
ՎԻԴԵՈԴատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարվել 14 քաղաքացի»,-ասել է Ջանոյանը:
Հիշեցնենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



