Սիրիայում գալիք նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ կլինեն. Թուրքիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին, միջազգային հանրության կողմից չեն կարող օրինական համարվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Սիրիայի ռեժիմի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարված նախագահական ընտրություններն անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի չափանիշների հետ: Ընտրությունները, որոնք գրեթե 7 միլիոն սիրիացիների զրկել են ընտրական իրավունքից, հեռու են ազատ ու արդարացի լինելուց, միջազգային հանրությունը չի կարող դա օրինական համարել»,-ասել է Բիլգիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կմասնակցի գալիք ընտրություններին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



