Գարնանային. Լիլիթ Մուրադյանի լուսանկարը
ԼԱՅՖՀաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը սպիտակ շապիկ է կրում ու վարդագույն պիջակ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեուաները՝ վզնոցներ։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին տոպ էր կրում, որը համադրել էր կապույտ տաբատի ու ժակետի հետ։ Լիլիթը, որն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, սպորտային կոշիկներ էր ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոցներ, արեւային ակնոց։ «Ո՞րն է տարբերությունը, տղա երեխա, աղջիկ երեխա, վերաբերմունք, մոտեցում, սիրո դրսևորում...ուշադրության բաշխում, պատմեք ինձ ձեր փորձի մասին...»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր նա։