Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:
Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



