Փաշինյանը արժանի չէ գնալ Ծիծեռնակաբերդ, բայց մենք ճանապարհները չենք փակելու. Սաղաթելյան
ՎԻԴԵՈԵս գտնում եմ, որ Փաշինյանը արժանի չէ գնալ Ծիծեռնակաբերդ, բայց մենք ճանապարհները չենք փակելու զուտ նրա համար, որ վաղը մեզ համար շատ խորհրդանշական օր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրը հետևյալի մեջ է, ինչի՞ հաշվին է դա լինելու. եթե այդ հարաբերությունները տեղի են ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն ինչ անելու ենք, որ նման հարաբերություններ չլինեն»,- ասաց Սաղաթելյանը` նշեով օրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալ:
«Նրանք ծնկի են եկել թուրքերի առջև»,- ընդգծեց Սաղաթելյանը:
Տեսանյութը` 24News.am-ի
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



