Մեքսիկայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Ապոդակա քաղաքի մայրուղու վրա Augusta 109 թեթևշարժիչային ուղղաթիռ է ընկել և հրդեհվել։ Վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով քաղաքացիական պաշտպանության պետական ծառայությանը։
«Ապոդակա քաղաքի Լարեդո մայրուղու 19-րդ կիլոմետրի վրա գտնվող ռազմաբազայի հետևում ուղղաթիռ է ընկել և հրդեհվել․ հայտնաբերվել է մարմին», - գրված է ծառայության թվիթերյան հաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանության տնօրեն Միգել Անխել Պերալեսը հայտնել է, որ մահացածը «Հյուսիսային» օդանավակայանից Մոնտերեյ ուղևորվող Augusta 109 ուղղաթիռի օդաչուն է:
Վթարի վայրը շրջափակված է, մայրուղու երթևեկությունը՝ արգելափակված․ տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



