Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Ամեն տարի այս օրը մենք հիշատակում ենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին Հայոց Ցեղասպանության ժամանակ Օսմանյան Կայսրությունում, եւ կրկին պարտավորվածություն ենք ստանձնում կանխել նման չարագործությունների կրկնվելը»,-ասել է Բայդենը։
«Սկսած 1915 թվականի ապրիլի քսանչորսից, երբ հայ մտավորականությունը եւ համայնքի առաջնորդները ձերբակալվեցին Կոնստանդնուպոլսում Օսմանյան Կայսրության կողմից, մեկուկես միլիոն հայեր բռնագաղթվեցին, սպանվեցին եւ մահվան ուղարկվեցին մարդասպանների կողմից։ Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը ,որպեսզի տեղի ունեցած սարսափները երբեւէ չկորչեն պատմության մեջ»։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



