Մարտա Կիրակոսյանը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին
ԼԱՅՖԵրգչուհի Մարտան, ով ամուսնու եւ որդու հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճային երգչուհին կրում է սպիտակ երանգի լողազգեստ, ինչն էլ ընդգծել է նրա գեղեցիկ կարգավիճակը։ Նա սպասում է երկրորդ բալիկի ծնունդին։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ են ուղղել նրա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարտան սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր մարզակոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնակական շպարը ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



