Մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին, զորակցություն հայտնել անհետ կորած մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին ու նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են: Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ուժ ու կորով ունենալ, որպեսզի ապահովվի գերեվարվածների վերադարձը և վստահեցրեց բոլորին, որ Արցախում և Հայաստանում ապագա կա և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



