«Շուշին իմ թիկունքում»․ Իվետա Մուկուչյանը Ստեփանակերտից լուսանկար է հրապարակել
ԼԱՅՖԵրգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գտնվում է Ստեփանակերտում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է Շուշիի ֆոնին։ Իվետան կրում է կապույտ հանդերձանք, սեւ կիսաերկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են հայկական ավանդական զարդերն ու գոտին։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Շուշին իմ թիկունքում 24.04.2021»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ժամացույց եւ վառ պայուսակ։ «Մազերս հարդարեցի ու դիմահարդարում արեցի, որպեսզի 2 ժամ մնայի խցանման մեջ, ինչի պատճառով էլ հետաձգվեցին իմ բոլոր հանդիպումները»,- մեկնաբանություններում գրել էր նա։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



