Ռուսաստանը կարող է արգելել բենզինի արտահանումը. Հայաստանին դա վերաբերո՞ւմ է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսական իշխանությունները սկսել են զբաղվել իրավական բազա ստեղծելու աշխատանքները, որպեսզի ժամանակավորապես արգելեն բենզինի արտահանումը երկրից: «Коммерсантъ»-ը գրում է, որ բենզինը կարող է հայտնվել այն ապրանքների ցանկում, որոնց արտահանումը ժամանակավորապես կարգելվի: Պարբերականը հղում է անում փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի պրոտոկոլի կրկնօրինակին:
Նշվում է, որ կառավարությունը Էներգետիկայի նախարարությանը հանձնարարել է նախագիծ պատրաստել նավթամթերքի առանձին տեսակների արտահանման արգելիք վերաբերյալ:
Հավելենք, որ բենզինինի արտահանումը կարող է արգելվել ԵԱՏՄ անդամ երկրներից դուրս, իսկ միության ներսում նման վտանգ չկա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



